Աշտարակ–Ագարակ ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Վթարի ենթարկված ավտոմեքենաներից մեկը
Վթարից հետո կատարվել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Աշտարակ–Ագարակ ճանապարհին ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 13:59-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1956 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1960 թ.). «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդ Հ. Ա.-ի դին, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
ՃՏՊ Կապան-Տաթև ճանապարհին. կա զոհ