Առնվազն երկու մարդ է մահացել, ևս 18-ին հիվանդանոց են տեղափոխել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Հելոուինի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին, ոստիկանության հղում անելով, հայտնում է NBC–ին պատկանող տեղական WFLA հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով`միջադեպը տեղի է ունեցել կիրակի Թամփա քաղաքի Յոբոր Սիթի շրջանում, կրակոցներից առաջ վեճ է տեղի ունեցել մարդկանց երկու խմբերի միջև։
«Կրակոցների հետևանքով երկու մարդ մահացել է, ևս 18-ը հիվանդանոց են տեղափոխվել», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Սոցցանցերում տարածված տեսանյութին հղում անելով` հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերը հանդերձանքով էին։ Երբ կրակոցը տեղի է ունեցել, ոստիկաններն արդեն տեղում էին, նրանցից ոչ ոք չի տուժել։