ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է ռուս հայտնի գրող Մաքսիմ Գորկու կրտսեր թոռնուհին՝ դերասանուհի Դարյա Պեշկովան։ Տեղեկությունը հայտնում է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի մամուլի ծառայությունը:
«96 տարեկանում մահացել է Դարյա Մաքսիմովնա Պեշկովան՝ Գորկու թոռնուհին, որն ավելի քան 70 տարի ծառայել է Վախթանգովի թատրոնում», – նշված է հաղորդագրության մեջ:
Գրողը երկու հարազատ թոռնուհի ուներ, ավագը՝ Մարտան, մահացել է 2021 թվականին, նա նույնպես ապրել է 96 տարի։
Դարյա Պեշկովան ծնվել է 1927 թվականի հոկտեմբերի 12-ին Նեապոլում։ Նա վաղ տարիքից երազում էր դերասանուհի դառնալ։ Գորկու թոռնուհին իր երազանքն իրականացրեց Շչուկինի անվան թատերական դպրոցում։ Ստանալով դիպլոմ՝ նա դարձավ Վախթանգովի թատրոնի դերասանուհի, որտեղ աշխատեց ամբողջ կյանքում։
Պեշկովայի ամուսինը դերասան էր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրավեն, որի հետ նա ապրել է ավելի քան 60 տարի։
Զույգը երկու երեխա ունի՝ Մաքսիմը և Եկատերինան։ Ընդհանուր որոշմամբ նրանք ստացել են իրենց հայտնի նախնու՝ Պեշկովի ազգանունը։