ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված և ՀՀ Շիրակի մարզի Անի և Արթիկ համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներին Ռուսաստանից փոխանցվել է 4 տոննա ալյուր` որպես մարդասիրական օգնություն:
ԼՂ–ից տեղահանվածների համար Ռուսաստանից փոխանցված ալյուրը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Օգնությունը հավաքել են Վոլգոգրադի «Բարեկամության տուն» կազմակերպությունը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։
ՀՀ–ում «Ռուսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Անտոն Բերյանևը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ–ում մարդասիրական օգնության բաշխումն իրականացվում է Գյումրիում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի կողմից։
ԼՂ–ից տեղահանվածների համար Ռուսաստանից փոխանցված ալյուրը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«ՌԴ–ն չէր կարող անմասն մնալ, այդ պատճառով ցուցաբերել է և շարունակում է ցուցաբերել օգնություն»,– հայտարարել է Բերյանևը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոն» բռնի տեղահանվածներին է փոխանցել պարենի և հիգիենայի պարագաների շուրջ 200 հավաքածու:
ԼՂ–ից տեղահանվածների համար Ռուսաստանից փոխանցված ալյուրը բաշխվում է կարիքավորներին
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ Անիի համայնքապետարանը օգնություն կբաշխի 88 ընտանիքի, իսկ Արթիկում և հարակից գյուղերում, որտեղ ապրում է 110 արցախցի ընտանիք, ալյուր կբաշխվի նրանցից ավելի քան 5 անձ ունեցող 40 բազմազավակ ընտանիքների:
ԼՂ–ից տեղահանվածների համար Ռուսաստանից փոխանցված ալյուի բաշխումը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հիշեցնենք, որ ռուսական մարդասիրական առաքելության օդանավը հոկտեմբերի 13–ին արցախցիների համար 6 տոննա մարդասիրական օգնություն էր հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայիզոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեցկրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին`Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ումԱրցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։