ՌԱԴԻՈ

Հայտարարվում է դուռ դեպի Եվրոպա, բայց բացվում է Թուրքիայի համար պատուհան․ քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում երեկ մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որտեղ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Sputnik
Ըստ Փաշինյանի՝ այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:
Փորձագետները նկատում են, որ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս եվրոպական տարբեր հարթակներում, որոնցում անում է տարբեր տեսլականների մասին հայտարարություններ, սակայն փաստացի Հայաստանն այսօր ներգրավված չէ տարածաշրջանային որևէ խոշոր նախագծում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բրյուսելում անցկացված «Global Gateway» համաժողովի շրջանակում կազմակերպված «Թվային ենթակառուցվածքներ» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ փաստել էր, որոշ երկրներ շարունակական ջանքեր են գործադրում Հայաստանին մեկուսացնելու տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից։
Փաշինյանի հայտարարությունների և իրական վիճակի մասին Sputnik Արմենիան զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։