Երգել շենքերից հեռու և ցածր. փողոցային երաժիշտների համար նոր պահանջներ են սահմանվում

Բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնող անձանց համար այսուհետ որոշակի սահմանափակումներ կգործեն։
Sputnik
Երևանում նոյեմբերի 1-ից նոր պահանջներ են սահմանվում բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնող անձանց համար: Ժամը 10:00-21:00–ն նրանք պետք է բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10մ հեռավորություն պետք է ապահովեն, իսկ 21:00-23։00-ը` 100մ հեռավորություն: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը։ Դրանով մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,– ասել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը։
Նշվում է` նոր կանոնակարգը մշակվել է միջազգային փորձը հաշվի առնելով։ Մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց աշխատանքը չպետք է խոչընդոտի տրանսպորտային միջոցների երթևեկությանը, քաղաքացիների տեղաշարժին ու հարակից օբյեկտների աշխատանքին։
Ձայնի ուժգնությունն էլ պետք է չգերազանցի 60 դեցիբելը։
Խրոնիկ խնդիր է. Հովհաննիսյանը` Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի արդյունքների մասին
Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների կողմից ամենօրյա հսկողություն կսահմանվի։
Մինչ նոյեմբերի 1-ը բոլորը նախազգուշացվում են, դրանից հետո պահանջները խախտողներին կտուգանեն. մեկ տարվա ընթացքում առաջին անգամ 100.000-200.000 ՀՀ դրամ, 2-րդ անգամ` 500.000-800.000 դրամ։