Երևանում տղամարդը կոշիկից փոշենման զանգված է հանել, մեքենայում էլ մարիխուանա է եղել

Երևանում պարեկները հակաթմրամոլային պայքարի շրջանակում հերթական բացահայտումն են արել։
Sputnik
Ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները Երևանում 49-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որի հետ նաև 40-ամյա մեկ այլ տղամարդ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկները Աթենքի փողոցում են նկատել տղամարդկանց, որոնք մեքենայով են եղել։
«40-ամյա ուղևորը փորձել էր կոշիկի միջից աննկատ ավտոմեքենայի տակ նետել փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված։ Վարորդն էլ հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Կոտայքի մարզում լաբորատոր պայմաններում ապօրինի թմրամիջոց պատրաստող խումբ է բացահայտվել