Եթե Բելառուսի և Ռուսաստանի եվրոպական գործընկերները հրաժարվեն Վաշինգտոնին ենթարկվելուց և մտածեն իրենց ազգային շահերի մասին, մենք նրանց առջև դուռ չենք փակի։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա փաստել է, որ Եվրասիան այսօր աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանն է, քանի որ դրանով են անցնում և կարող են անցնել ռազմավարական տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունները («Հյուսիս – հարավ», «Արևելք – Արևմուտք»), և արևմտյան երկրները (զբաղեցնում են Եվրասիայի արևմտյան տարածքի մոտ մեկ քառորդը) կարող էին օգտվել դրանից:
«Մենք ելնում ենք այն բանից, որ երբ/եթե մեր արևմտյան գործընկերներն ու հարևանները այդ մայրցամաքում այնուամենայնիվ որոշեն վերադառնալ ողջախոհությանը, դադարեն խաղալ գաղափարականացված առճակատման սխեմաներում, որոնք նրանց պարտադրում են ամերիկացիները և ևս մի քանի ագրեսիվ հարևաններ (այդ թվում՝ ձեր ու մեր), հրաժարվեն ամեն ինչում Վաշինգտոնին ենթարկվելուց, իրենց ինքնուրույն պետություններ զգան և մտածեն իրենց ազգային շահերի մասին, մենք նրանց առջև դուռ չենք փակի», - ասել է Լավրովը:
Միաժամանակ նա նշել է, որ նման շփումը որոշվելու է փոխադարձ օգուտներով, ոչ թե բացառապես եվրոպացի գործընկերների ցանկություններով:
Նշենք, որ Լավրովը Մինսկում մասնակցում է «Եվրասիական անվտանգություն. իրականությունն ու հեռանկարները փոխակերպվող աշխարհում» միջազգային համաժողովին: