Արևոտ օրերը շարունակվում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-7 մ/վրկ, մինչև հոկտեմբերի 28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում hոկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
2018–ից հետո պաշտոնը թողած վարչապետները կկարողանան օգտվել օդանավակայանի VIP սրահից