ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ֆինլանդիայում Թուրքիայի դեսպանատան վրա ծխագլանակ են նետել, զոհեր և տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով Հելսինկիի ոստիկանությանը։
Ոստիկանությունից նշել են, որ Թուրքիայի դեսպանատան մոտ ծուխ է նկատվել։ Իրավիճակը պարզելու համար դեպքի վայրում են ստիկանության և փրկարարական ծառայությունների աշխատակիցները։
«Ականատեսների խոսքով` դեսպանատան մոտ կարող է ծխագլանակ նետված լինել, որը, օպերատիվ տեղեկությունների համաձայն, կոնկրետ վտանգ չի առաջացրել։ Դա պայթուցիկ չէ, և տեղում հրդեհ չի եղել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը կասկածում է, որ միջադեպին կարող է առնչություն ունենալ մի ամբողջ խումբ։ Քննություն է ընթանում։