ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ քամին հարավարևմտյան է, 3-7 մ/վրկ արագությամբ, հոկտեմբորի 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 25–ի գիշերը եղել է 9-11 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամենրին կգրանցվի +21...+23 աստիճան։