Շղթայական ավտովթար ԱՄՆ-ում. կամրջի վրա բախվել է 158 ավտոմեքենա, կա 7 զոհ

Դաժան ավտովթարը տեղի է ունեցել Նոր Օռլեանից ոչ հեռու։
Sputnik
Առնվազն 7 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային ավտովթարի հետևանքով: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանից ոչ հեռու` կամրջի վրա, բախվել է 158 ավտոմեքենա, բախման արդյունքում որոշ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։
ԱՄՆ–ում 2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 9 զինծառայող
Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, արգելափակված մեքենաներում դեռ կարող են մարդիկ լինել:
Նշվում է, որ զանգվածային վթարի պատճառ է դարձել ուժեղ մառախուղը: