«100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի հաղթողներից մեկը Տաթևիկ Ջհանգիրյանն է

«100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի հաղթողներից մեկը Տաթևիկ Ջհանգիրյանն է
Զուգահեռ անցկացվել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել են նաև համաշխարհային երիտասարդական փառատոնին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «100 գաղափար ԱՊՀ համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում հաղթել է մեր հայրենակից Տաթևիկ Ջհանգիրյանինը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն հայտնում է, որ նա հաղթող է ճանաչվել իր «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարով «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում։
Մրցույթն անցկացվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին զուգահեռ։
Նիստի օրակարգում քննարկվել են միջազգային երիտասարդական քաղաքականությանը, ԱՊՀ երկրներում 2024 թ. կամավորական շարժման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր և այլն։ Անդրադարձ է արվել 2024 թ. համաշխարհային երիտասարդական փառատոնին, 2023 թ. անցկացված կիբեռսպորտի երիտասարդական խաղերի արդյունքներին և այլ թեմաների:
Նշենք, որ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են հեղինակային գաղափարներ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ կրթություն, առողջապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն։ Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։
Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։