Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու «3+3» ձևաչափի նիստին․ տեսանյութ

«3+3» ձևաչափը առնչվում է Հարավային Կովկասին։
Sputnik
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան: Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Գործակալությունը նաև հրապարակել է կադրեր, թե ինչպես է ռուս նախարարը Իրանի մայրաքաղաք ժամանել:
Լավրովը կմասնակցի Հարավային Կովկասին նվիրված «3+3» ձևաչափի նիստին։
Ձևաչափը ենթադրում է Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի մասնակցություն, սակայն Թբիլիսին հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել նախաձեռնությանը:
Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է. Իրանի դեսպան
Ձևաչափի առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ նախարարական մակարդակով, այլ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մակարդակով։
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակն ու օրակարգը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է: