ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը նախատեսում է բնակարանաշինության և դպրոցաշինության ոլորտի իր հարուստ փորձը Հայաստանում ներդնելու համար համատեղ կոմիտե ստեղծել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ ասաց ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանում բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանն առնչվող հարցեր։ Այս ոլորտում հարուստ փորձ ունենք, լավ ընկերություններ և, մենք ցանկանում ենք, մասնավորապես, դպրոցաշինության ոլորտում մեր ներդրումն ունենալ»,– նշեց Սաֆարին։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի։