Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն. Բազրփաշ

Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։ Այս մասին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։
Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Նա նշեց, որ Հայաստանը և Իրանը նման պայմանավորվածություն ունեն «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման համատեքստում։

«Այն երկրները, որոնք գտնվում են «Հյուսիս–հարավ» ճանապարհին, շահագրգռված են, որ ոչ միայն ավելի շուտ կյանքի կոչվի այդ ճանապարհը, այլ նաև նպաստի ճանապարհի երկարությամբ գտնվող երկրների միջև համագործակցությունների զարգացմանը։ Եվ պետք է առիթից օգտվել և շուտ քայլեր ձեռնարկել «Հյուսիս–հարավ» միջանցքի զարգացման ուղղությամբ, դրա համար շատ լավ պայմանավորվածություն ձեռք բերվեց` երկու երկրների միջև զրոյացնել ճանապարհավճարները»,–ասաց Բազրփաշը։

Նա ընդգծեց, որ սա շատ կարևոր է 2 երկրների տնտեսական գործունեություն ծավալող անձանց և գործարարների համար։ Նրանք կկարողանան ապրանքները միմյանց շուկաներ և երրորդ երկրներ ուղարկել ավելի քիչ ծախսով։
Նշենք, որ Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով:
«Հյուսիս–հարավի» համար շատ կարևոր օր է. կմեկնարկի ամենահարավային հատվածի շինարարությունը
Դրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։
Նման տարբերությունը չեղարկելու հնարավորության մասին Նախարար Բազրփաշը չի նշել։