Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը . Արխիվային լուսանկար
Պատճառների մասին նա կհայտնի ավելի ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին նա ասել է Armlur–ի հետ զրույցում։
Արմեն Չարչյանը արդեն համապատասխան դիմումը ներկայացրել է ԱԺ։
Պատճառների մասին նա դեռ չի ցանկացել խոսել և խոստացել է առաջիկայում հայտարարություն տարածել։
Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։