Այսօր տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 20-22, երեկոյան՝ 12-14 աստիճան։