SpaceX–ի հրթիռը ուղեծիր է դուրս բերել Starlink–ի 23 ինտերնետ–արբանյակ

Արձակումն իրականացվել է Ֆլորիդայից այսօր առավոտյան։
Sputnik
Ամերիկյան SpaceX ընկերությունը իրականացրել է Starlink–ի 23 արբանյակներով Falcon 9 հրթիռակրի արձակումը և հաջողությամբ դրանք ուղեծիր է դուրս բերել։ Այս մասին Х սոցցանցում հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արձակումն իրականացվել է Ֆլորիդայից կիրակի առավոտյան։
«Ուղեծիր Starlink–ի 23 արբանյակների դուրս բերումը հաստատվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար մոլորակի ցանկացած կետում: Նախագծի իրականացումը սկսվել է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության կողմից 2018 թվականի փետրվարին։ Ներկայում ուղեծրում Starlink–ի շուրջ 4.2 հազար սարք է գործում։