Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հերթական անգամ աչքի է ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության բարձրագույն լիգայում հանդես եկող «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի կազմում։
Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրի «Աբհա» ակումբի հետ խաղում հայ կիսապաշտպանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպման 70-րդ րոպեին Սելարայանը գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով իր թիմին խոշոր հաղթանակ տանել 4:1 հաշվով։
10 տուրից հետո «Ալ Ֆաթեհը» 20 միավորով չորրորդ տեղում է։
Հիշեցնենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի հետ։
Նշենք, որ մինչ այս Լուկաս Սելարայանը 107 հանդիպման է մասնակցել ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղում է 2021 թվականից։