Ուկրաինացի զինվորականները կասետային զինամթերքի կիրառմամբ հրետանային հարված են հասցրել Դոնեցկին, արկերի մի մասն ընկել է այն վայրում, որտեղ հրշեջների և շտապօգնության մեքենաներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հարվածների հետևանքով շտապօգնության մեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է, լրջորեն վնասվել է 1 հրշեջ ավտոմեքենա, ևս մի քանի քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել:
Ականատեսների տվյալներով՝ առնվազն երկու մարդ վնասվածքներ են ստացել, նրանց տարել են շտապօգնության աշխատակիցները: Հրշեջներն այս պահին տեղայնացնում են հրդեհները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։