Իսրայելը փակում է Al Jazeera-ի բյուրոն երկրում

Իսրայելական ՀՕՊ. Արխիվային լուսանկար
«Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարարի առաջարկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի կառավարությունը հաստատել է կանոնները, որոնք թույլ կտան փակել Կատարի Al Jazeera հեռուստաալիքի բյուրոն հրեական պետությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իսրայելական Kan պետական ռադիոյին։
Ռադիոկայանի տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայությունը աջակցել է երկրում Al Jazeera-ի բյուրոն փակելու մասին Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարիի առաջարկին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։