ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է վատ եղանակի պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ Հյուսիսային Օսիայի վարչությանը:
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի հոկտեմբերի 18 - ի ժամը 23.50 - ից մինչև հատուկ կարգադրություն արգելվել է Վլադիկավկազ քաղաք - Լարս բնակավայր հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս Ռազմավիրական ճանապարհը, որն անցնում է Ներքին Լարս գյուղով և Վերին Լարս անցակետով, միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը: