ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆահարին «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովի շրջանակում առաջարկել է Իրանի և Ռուսաստանի համատեղ կոնսորցիում ստեղծել համաշխարհային շուկաներում ներկա գտնվելու համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Ինչպես նշել է Ֆահարին, փոխգործակցության դեպքում Իրանն ու Ռուսաստանը կկարողանան, բավարարելով մեկը մյուսի պահանջները, պլանավորել ներկայությունը Աֆրիկայի, Ասիայի և նույնիսկ Եվրոպայի նոր համատեղ շուկաներում: Նրա խոսքով ՝ օրակարգում մասնավոր հատվածի ներգրավումն է և իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման նոր ռազմավարությունների պլանավորումը։
«Արտադրված է Ռուսաստանում» արտահանման միջազգային համաժողովն ընթանում է Մոսկվայում։