Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում. Վիտոր Տորմենա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը. Արխիվային լուսանկար
«Կրասնոդարի» բրազիլացի պաշտպանը հավատում է, որ Սպերցյանը շուտով կկարողանա հայտնվել թոփ ակումբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեշտությամբ կարող է խաղալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում։ Այս մասին Metaratings.ru-ին ասել է «Կրասնոդարի» բրազիլացի պաշտպան Վիտոր Տորմենան։
«Կարծում եմ, որ նա վաղուց է ապացուցել իր մակարդակը։ Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է հանդես գալ պորտուգալական ուժեղագույն ակումբներում՝ «Պորտուում» և «Բենֆիկայում» և այնտեղից նա կարող էր էլ ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվեր:Հավատում եմ, որ նա շուտով կկարողանա հայտնվել թոփ ակումբում»,- ասել է Տորմենան։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։