ՌԴ ԱԻՆ հատուկ ինքնաթիռը՝ Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության բեռով, մերձմոսկովյան Ռամենսկոյե օդանավակայանից մեկնել է Էլ Արիշ քաղաքի օդանավակայան (Եգիպտոս), հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Համապատասխան հրամանը տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսական մարդասիրական օգնությունը կփոխանցվի Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին Գազայի հատված ուղարկելու համար, ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ինքնաթիռում 27 տոննա ընդհանուր քաշով ալյուր, շաքար, բրինձ և մակարոնեղեն կա: