Լուրեր

Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
Sputnik
▪️ Կառավարությունը հաստատել է արցախից բռնի տեղահանվածների հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցության ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ արցախցիների աջակցության տարբեր ծրագրերի համար Հայաստանի բյուջեից արդեն շուրջ 100 մլրդ դրամ է ծախսվել։
▪️ 3000 արցախցիներ մեկնել են Հայաստանից։
▪️ «Արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ իշխանության խոստումներն ու գլուխգովելը «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են»․ ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
▪️ Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանը համաներում կկիրառի Ղարաբաղի բոլոր հայերի նկատմամբ և կհաստատի իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը` 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: Ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների նիստում երեկ երեկոյան ընդունված հայտարարությունում։
▪️ Ռոբերտ Քոչարյանի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը։
▪️ Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բարձր է ռիսկը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը համատարածաշրջանային հակամարտության կվերաճի։ Նա նկատել է, որ Մոսկվայում ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» են նկատում։
▪️ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտներին: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են խաղաղ բնակիչների շրջանում տասնյակ զոհերի մասին։
▪️ «Վերին Լարսի» անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսով դադարեցվել էր ծանրաքաշ ավտոմեքենաների անցումը՝ Վրաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։
▪️ Մեձմոսկվայում դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին ու զոքանչը։ Կասկածյալը երգչի որդեգիր որդին է։
Sputnik Արմենիա, 106․0FM