Սպասվում է անձրև, մառախուղ. եղանակի տեսություն

Անձրև. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև մառախուղ, 19-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:
Եղանակի տեսություն
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8, 20-ի գիշերը՝ 5-9 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 18-19-ին սպասվում է անձրև:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 17-19, երեկոյան՝ 12-14 աստիճան։