Պաշտոնական Երևանը քննարկել է Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրման հարցը

Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը քննարկել են եռակողմ համագործակցությունը Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում։
Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը, հնարավոր է` նաև եռակողմ ձևաչափով գործակցություն հաստատեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի–Sputnik. Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը քննարկել են եռակողմ համագործակցությունը Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում։
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այսօր Մումբայ քաղաքում հանդիպել է Հնդկական նավահանգիստների ասոցիացիայի Մումբայ նավահանգստի տնօրեն Ռաջիվ Ջալոտայի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հայաստանը, Իրանն ու Հնդկաստանը քննարկել են եռակողմ համագործակցությունը Հնդկաստանի գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում։
«Հանդիպման ընթացքում Ռաջիվ Ջալոտան ներկայացրել է նավահանգստի հնարավորությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են Մումբայ նավահանգստի միջոցով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել։ Անդրադարձ է արվել նաև հնարավոր եռակողմ ձևաչափով գործակցությանը։