ԱՄՆ-ն Իրաքում իր ուժերի վրա հարձակման փորձի ժամանակ 2 ԱԹՍ է խոցել. Պենտագոն

ԱՄՆ ռազմական գերատեսչությունում նշել են, որ միջադեպի հետևանքով զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
Sputnik
ԱՄՆ-ն երկու անօդաչու թռչող սարք է խոցել Իրաքում ամերիկյան և կոալիցիոն ուժերի վրա հարձակման փորձի ժամանակ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Համացանցում արդեն կադրեր են հայտնվել։ Պնդում են, որ տեսախցիկն արձանագրել է միջադեպի պահը։
«Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակման փորձ է կանխվել հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան։ Հարձակման ժամանակ երկու անօդաչու սարք է խոցվել»,-հայտարարել են Պենտագոնում։
Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով զինծառայողներից ոչ ոք չի տուժել:
ԱՄՆ–ն դաշնակիցների հետ մեծ աշխատանք է տանում ԱՊՀ–ում իրավիճակը խարխլելու համար. Բորտնիկով