ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հաճախորդների քարտերից գանձումները կատարվել են միայն այն ապրանքների գնի չափով, որոնց դիմաց վճարումը չի կատարվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Wildberries ընկերությունից ի պատասխան օրերս տարածված լուրերի, թե ընկերությունը կրկնակի գանձում է կատարում հաճախորդներից։
«Իսկապես, հոկտեմբերի 7-ից Հայաստանում Wildberries-ի որոշ հաճախորդների պատվերների դեպքում պահանջել են կրկնակի վճարում կատարել նախկինում մերժված գործարքներով։ Դա վերաբերում էր այն գնորդներին, որոնք ստացել են իրենց ապրանքները, սակայն դրանց վճարումը մերժվել է Հայաստանում հարթակի գործընկեր բանկի կողմից»,– հայտնեցին ընկերությունից։
Ինչ վերաբերում է ապրանքի փոխարինման դեպքում արժեքի փոխհատուցմանը, ապա ընկերությունից պարզաբանել են, որ գումարի վերադարձը գործում է նաև Հայաստանում։
«Հոկտեմբերի 16-ից Wildberries միջազգային առցանց հարթակը սկսել է վաճառողներին գումար վերադարձնել այն դեպքում, եթե նրանց ապրանքները ինչ-որ մեկը փոխարինել է։ Հարթակի գործընկերները դրա համար ստիպված չեն լինի որևէ գործողություն կատարել», - ասված է հաղորդագրության մեջ ։
Wildberries-ի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքի շարժման բոլոր փուլերում։ Վաճառողը կվերադարձնի ապրանքի ամբողջ արժեքը փաստացի գնով։ Հաշվի չեն առնվի միայն մշտական գնորդի զեղչը և միջնորդավճարը:
Ապրանքը վաճառողին չի վերադարձվի, գումարը կփոխանցվի հաշվեկշռին՝ փոխարինման հայտնաբերումից հետո` 30 օրվա ընթացքում: