ՌԴ Պետդումայի նիստն այսօր սկսվել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը հետ կանչելու հարցի քննարկմամբ, հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը: @SputnikLive-ը պարզել է, թե ինչ պայմանագիր է դա և թե ով է այն ստորագրել և վավերացրել, իսկ ով՝ ոչ:
Ինչ պետք է իմանալ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի մասին։
Այն ընդունվել է 1996 թվականին, այդ ժամանակ էլ բացվել է ստորագրման համար։
Ըստ այդմ՝ արգելվեցին փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածքում, ջրի տակ, գետնի տակ։
Փաստաթղթում կար նաև 44 երկրների ցանկ, առանց նրանց վավերացման ՄՓՀԱՊ-ը չէր կարող ուժի մեջ մտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։