Լիբանանի հարավում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել. Կարմիր խաչ

Լիբանան
Մահացածների մարմինները տեղափոխելու համար Կարմիր խաչի չորս բրիգադ է մեկնել Ալմա Էշ Շաաբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լիբանանի հարավում գտնվող Ալմա Էշ Շաաբ գյուղի շրջանում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Լիբանանի Կարմիր խաչը։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ «Հզբոլլահի» դիրքերի ուղղությամբ տանկային և հրետանային կրակով է պատասխանում Իսրայելի և Լիբանանի սահմանի մոտ հնչածկրակոցներին:
«Լիբանանյան Կարմիր խաչի չորս բրիգադներ մեկնել են Ալմա Էշ Շաաբ, որպեսզի տեղափոխեն իսրայելական գնդակոծությունների հետեւանքով զոհված չորս մարդկանց մարմինները»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել էր, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև լարվածության ֆոնին իշխանություններն աշխատում են երկրի ներսում հանգիստ իրադրություն պահպանելու ուղղությամբ:

ԱՄՆ–ն 2 հազար զինվորական է ընտրել Իսրայել հավանական տեղափոխման համար․ ԶԼՄ
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ