ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական բազա է բացել Եղեգնաձորում: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության էջից։
«Առաքելությունն այսօր իր գործառնական բազան է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր բազայի ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք,որ դեռ 2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։
Հիշեցնենք`Հայաստանում փետրվարի 20-ին երկու տարով եվրոպական նոր առաքելություն է տեղակայվել՝ բաղկացած 100 մարդուց։ Առաքելության նպատակը ՀՀ սահմանամերձ մարզերում կայունությանը նպաստելն է, վստահության ամրապնդումը տեղում և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։