Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել

Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Առաջիկայում հնավայրում գտնված հնձանի վերականգնման աշխատանքներ կկատարվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Դալմայի այգիներ» կոչվող հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում կատարված պեղումների շնորհիվ ներսում բացվել են կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Տեղեկությունը հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները
Նշենք, որ պեղումներն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հնագետ Արման Նալբանդյանի հետ` մասնավորի հետ համագործակցությամբ։
«Կառույցն ամբողջությամբ ծածկված է եղել փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվել է հնձանն ու հեռացվել են հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվել է անխաթար մնացած մշակութային շերտը»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքների ընթացքում գտնվել են 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ:
Առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների արդյուքները