Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը

Ադրբեջանցի ուժայինները հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առևանգեցին Արցախի 69-ամյա բնակչին, որին Կարմիր խաչի մեքենայով տեղափոխում էին ՀՀ։
Sputnik
Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ փաստաբան Նաթիգ Բեյբալաևը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտպանել Վագիֆ Խաչատրյանին։ Այժմ նրա իրավունքները պաշտպանելու է Ռադմիլա Աբիլովան։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Պնդում են, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված գործի քննությունը