Անկարան պատրաստ է երաշխավոր դառնալ Պաղեստինի համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ
Ֆիդանը հայտարարել է` այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Անկարան պատրաստ է Պաղեստինի համար երաշխավոր երկիր դառնալ խաղաղ համաձայնության հասնելու դեպքում։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ Անկարան առաջ է քաշել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու գաղափարը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այն երկրները, որոնք հանդես կգան որպես երաշխավորներ, հատկապես պաղեստինյան կողմի համար, պետք է լինեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանից:
«Դա վերաբերում է նաև Թուրքիային։ Մյուս երկրները պետք է երաշխավոր լինեն Իսրայելի համար։ Համաձայնության հասնելուց հետո, որը կբավարարի երկու կողմերին, երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար։ Միայն այդպես կարելի է կայուն խաղաղության հասնել», - նրա խոսքը մեջբերում է «Star» թերթը։
ԱՄՆ–ն 2 հազար զինվորական է ընտրել Իսրայել հավանական տեղափոխման համար․ ԶԼՄ
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ