ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է հայտնի խորհրդային և ռուս կոմպոզիտոր Գենադի Գլադկովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կոմպոզիտորի օգնականին։
Նշենք, որ նրա 88–ամյակը լրացել էր այս տարվա փետրվարին։
Գենադի Գլադկովը «Բրեմենյան երաժիշտներ» (1969) և «Բրեմենյան երաժիշտների հետքերով» (1973) մուլտֆիլմերում հնչող երգերի հեղինակն է, նա հնչյունավորել է նաև Հիմար թագավորին ։
ՌԴ ժողովրդական արտիստ Գլադկովի երաժշտությունը հնչում է ավելի քան 110 ֆիլմում, այդ թվում` «Մանչուկն ու Կառլսոնը» (1968), «Հաջողության ջենթլմենները» (1971), «12 աթոռ» (1976), «Երկնագույն քոթոթը» (1976), «Շունը խոտի դեզին» (1977), «Սովորական հրաշք» (1978), «Սիրո բանաձևը» (1984), «Հինգշաբթի, անձրևից հետո» (1985), «Մարդը Կապուցիների փողոցից» (1987)։