Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն այսօր Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզումը։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին։
Խաղի մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա) և Սրջան Յովանովիչը (Չեռնոգորիա): Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Մակեդոնիա):
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական խաղերի շրջանակում հոկտեեմբերի 12-ին էր. Լատվիայի հավաքականի հետ արտագնա հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու պարտությամբ (2։0)։