Չինաստանը ՌԴ–ին առաջարկել է նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»–ի շրջանակում

Սերգեյ Լավրովն ու Վան Ին
Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի իշխանությունը Ռուսաստանին առաջարկում է համատեղ նախագծեր իրականացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետագա մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նախագծերին», - ասել է Վան Ին։
Նրա խոսքով՝ Պեկինը գնահատում է այն աջակցությունը, որն այս ուղղությամբ ցուցաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ Պուտին
ՉԺՀ ԱԳ նախարարը հստակեցրել է, որ Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ ջանքերը միավորել համատեղ զարգացման համար: Վան Ին նշել է, որ այս նախաձեռնության շնորհիվ Չինաստանը մտադիր է ընդլայնել փոխըմբռնման վրա հիմնված միջազգային համագործակցությունը։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովը տեղի կունենա Պեկինում հոկտեմբերի 17-18-ը: Պուտինը հաստատել է իր մասնակցությունը։ Այս միջոցառմանը մասնակցելու համար Պեկին են մեկնել ավելի քան 130 երկրի ներկայացուցիչներ:
Վլադիմիր Պուտինը ծրագրում է Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնել Պեկինում