Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին եղանակն անձրևային կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում նաև ամպրոպ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Քամին կլինի հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և հոկտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Արա Մալիկյանը երևանյան համերգներից ստացված ողջ հասույթը կփոխանցի արցախցի ընտանիքներին