ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության բարձրաստիճան սպա Մոհամմադ Ակիրիի դեմ մահափորձ է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է իտալական la Republica պարբերականը։
Նշվում է, որ պաշտոնյայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Մահափորձը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։