«Ես արեցի դա». գեղասահորդ Ռոման Կոստոմարովը ցույց է տվել, թե ինչպես է մեքենա վարում

Մարզիկը թոքաբորբով վերակենդանացման բաժանմունք է ընդունվել այս տարվա հունվարին։ Նա կլինիկայում անցկացրել 175 օր։ Նրա ոտքերն ու ձեռքերը անդամահատել են։
Sputnik
Ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովը ցույց է տվել`ինչպես է մեքենա վարում անդամահատված վերջույթներով։
«Ահա և ես գնացի»,- գրել է օլիմպիական չեմպիոնը սոցիալական ցանցերում և նշել, որ շատ երջանիկ է։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է չեմպիոնի կինը գովում նրան ու աջակցում։ Ինքը՝ Կոստոմարովը, պատմում է, թե ինչ գնով է իրեն տրվել մեքենա վարելը։
«Ես դա արեցի»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին 45-ամյա մարզիկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակում։ Բժիշկներն ախտորոշել են սեպսիս և ձախակողմյան թոքաբորբ, որը, ըստ որոշ տեղեկությունների, վերածվել է երկկողմանի թոքաբորբի։
Ամենաբարդը առջևում է. Ռոման Կոստոմարովը պրոթեզավորումից հետո տեսանյութ է հրապարակել
Փետրվարի 7-ին գեղասահորդի ոտնաթաթն անդամահատել են, որպեսզի հեռացնեն հյուսվածքների նեկրոզը, որը զարգացել է բորբոքային պրոցեսի ֆոնին։ Ավելի ուշ անդամահատել նաև երկրորդ ոտնաթաթը, ապա նաև ձեռքերը։