Դստերը մերկացրած ու դաժանորեն ծեծած կինը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննություն

Դատահոգեբանական փորձաքննությունը կպարզի` արդյոք հոգեկան մայրն ու բռնության ենթարկված աղջիկները առողջության հետ կապված խնդիրներ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գավառում 12 տարին չլրացած երկու աղջիկներին պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրաված, աղջիկներից մեկին դաժան ծեծի ենթարկած մոր` Աննա Արևշատյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որը կպարզի` արդյոք առկա են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ինչպես մոր, այնպես էլ աղջիկների մոտ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել էինք, որ դստերը ծեծող և նվաստացնող Աննա Արևշատյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա կալանավորված է։
Բացի այդ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, իրավապահները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խուզարկել են Աննա Արևշատյանի ամուսնու՝ Թաթուլ Մադաթյանի բանտախուցը։ Նշենք, որ տղամարդը կալանավորված է սեփական աղջիկների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար։
«Խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ ևս եղել է հեռախոս»,–գրում է լրատվամիջոցը:
Իր անչափահաս երեխային սեռական բռնության ենթարկած կինը տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Նույն օրը նա ձերբակալվեց։
Հարուցված քրեական վարույթով պարզվել է, որ նա իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ իրացրել է մանկական պոռնոգրաֆիա:
Փոքր դուստրը ՀՕՖ–ում է եղել. ինչո՞ւ են բռնության ենթարկված երեխաները մնացել ընտանիքում