Սոթքի հանքավայրի փակ հատվածը շարունակում է աշխատել. մարզպետ

Սոթքի հանքավայր. Արխիվային լուսանկար
Մարզպետը անդրադարձելէ սահմանային իրավիճակին և բռնի տեղահանված արցախցիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է», - նշեց Սարգսյանը։
Դեռևս մայիս ամսին հայտնել էինք, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։
Խոսելով սահմանային իրավիճակի մասին, մարզպետն ընդգծեց, որ Գեղարքունիքում այժմ հանգիստ իրավիճակ է և վերջին շրջանում որևէ անհանգստացնող բան չկա։
Այժմ մարզում մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցիներեր են բնակություն հաստատել։
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցի, որոնցից 100–ից ավելին հյուրանոցներում և հյուրատներում են»,–ասաց Սարգսյանը։
Մարզպետը հավելեց, որ բոլոր համայնքներին հանձնարարված է վարձակալությամբ տրվող տներ գտնել, որպեսզի արցախցիներին տեղավորեն այնտեղ։