ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերին ՀՀ 99 հարկ վճարող տուգանվել է չգրանցված վարձու աշխատող ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է քաղաքացուն աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ՊԵԿ–ը, ընդհանուր առմամբ, առաջադրել է 62․2 մլն դրամի չափով տուգանք: