ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իտալական ակումբների ներկայացուցիչները հետևել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի խաղին Լատվիայի թիմի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Tuttomercatoweb-ը։
Նշվում է, որ Էդուարդ Սպերցյանին հետևել են Թուրինի «Յուվենտուսի», իսկ Նաիր Տիկնիզյանին` Հռոմի «Լացիոյի» ներկայացուցիչները:
Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում տարբեր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում 5 գոլի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» կազմում: Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից 2021 թվականին: 2023/24 մրցաշրջանի 15 խաղում նա 5 գոլ է խփել։
Նշենք, որ Սպերցյանի տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրոյից դարձել է 15 միլիոն եվրո, իսկ Տիկնիզյանինը` 2,5 միլիոնից 5 միլիոն եվրո։