Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման համար խոչընդոտներ չկան. Պուտին

ՌԴ ղեկավարի կարծիքով` խաղաղության պայմանագրի համար մնում է համաձայնեցնել միայն տեխնիկական հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանպայմանագրի կնքման շուրջ բանակցությունների վերսկսմանը:
«Մենք գործընկերներին առաջարկել ենք հանդիպել Մոսկվայում։ Հայաստանի վարչապետը գիտի, ես այդ մասին իրեն ասել եմ։ Ադրբեջանը նույնպես գիտի այդ մասին։ Կարծում եմ ՝ դա միանգամայն հնարավոր է։ Ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով ՝ մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ։ ՌԴ նախագահը կարծում է, որ 100 մետր այս կողմ այն կողմ` այնքան էլ կարևոր չէ։ Պուտինը համոզված է, որ երկու կողմերի բարի կամքի դեպքում այդ ամեննիրականություն կդառնա, իսկ դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ:
ՌԴ–ն չի դադարեցնում կապերը ՀՀ–ի հետ. Պեսկովը` գագաթնաժողովին Փաշինյանի բացակայության մասին