ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում կուժեղացնի միկրոէլեկտրոնային արտադրանքի եվրասիական արտադրողների դիրքերը։ ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժինի խոսքերն է մեջբերում ԵՏՀ մամուլի ծառայությունը։
ՌԴ Կրասնոդարի երկրամասի «Սիրիուս» դաշնային տարածքում հոկտեմբերի 9-14-ը անցկացվում է «Միկրոէլեկտրոնիկա 2023» ֆորումը։
Ռոգոժինը մասնակցել է կլոր սեղանին, որը նվիրված է ժամանակակից պայմաններում Միությունում միկրոէլեկտրոնիկայի և օպտոէլեկտրոնիկայի տեխնոլոգիաների և արտադրության զարգացման խնդիրներին և ուղիներին։
ԵՏՀ ներկայացուցիչը պատմել է նաև ոլորտի զարգացման գծով հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունների և Միության ներսում համագործակցային կապերի զարգացմանը նպաստող ֆունկցիոնալ գործիքների մասին։
ԵՏՀ բարձրաստիճան պաշտոնյան գործընկերների ուշադրությունը հրավիրել է էկոնոմիկայի տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի ֆինանսավորման ծրագրի վրա, ավելի կոնկրետ` ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից հատուկ մշակված մեխանիզմի, որը կապված է Միության շրջանակներում համագործակցության նախագծերի մասնակիցներին ֆինանսական աջակցության հետ:
Քննարկման մասնակիցներին ներկայացվել է «ԵԱՏՄ–ի ինդուստրացման քարտեզը», որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ գործիք, որը թույլ է տալիս արդիական տեղեկություն ստանալ Միության ընթացիկ ներդրումային նախագծերի վերաբերյալ։