Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Հայաստանից Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել Է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նեղ ձևաչափով հանդիպում են անցկացնում։ Ավելի ուշ ընդլայնված նիստ կկայանա։
Հայաստանից Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։
Փաշինյանը հայտնել է, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին